
Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար կպայքարեն 40 երկրների 486 շախմատիստ-շախմատիստուհի: Հայաստանից կմասնակցեն 13 շախմատիստ:
ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 2699 վարկանիշային միավոր
ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 2686
ՄԳ Մանուել Պետրոսյան՝ 2634
ՄԳ Շանթ Սարգսյան՝ 2630
ՄԳ Սամվել Տեր-Սահակյան՝ 2616
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2597
ՄՎ Մամիկոն Ղարիբյան՝ 2491
ՄՎ Էմին Օհանյան՝ 2405
ՄՎ Արմեն Բարսեղյան՝ 2382
ՖՎ Ալեքս Սահակյան՝ 2343
ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 2314
ՄՎ Վահե Դանիելյան՝ 2307
ՖՎ Սարգիս Մանուկյան Արայի՝ 2163
Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, առանց ընդմիջման: Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է: Հաղթողը կստանա 20 հազար եվրո պարգևավճար, իսկ 22-23-րդ տեղերը՝ 1000-ական: Առաջնությունը կավարտվի մարտի 13-ին: