Բացել լրահոսը Փակել լրահոսը
լ
A A
Սպորտ

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը մտավ եզրափակիչ փուլ. մարմնամարզություն

Քաթարում անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունում այսօր կայացան հենացատկի որակավորման մրցումները, որին մասնակցեց այդ մրցաձևի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը:

Մեր մարզիկը երկու ցատկերի արդյունքով վաստակեց 14.766 միավոր և զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա հետ մնաց միայն ֆիլիպինցի Կառլոս Էդրիել Յուլոյից: Արթուր Դավթյանը մտավ եզրափակիչ փուլ և կշարունակի աշխարհի գավաթի համար պայքարը:

Հիշեցնենք, որ որակավորման փուլը հաղթահարել են նաև մեր մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, որոնք մտել են օղակներով վարժության եզրափակիչ: