Երկուսը եզրափակիչում, մեկը` պահեստայինում. մարմնամարզություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը սկսեց ելույթները Քաթարում անցկավող աշխարհի գավաթի խաղարկությունում: Մրցումների առաջին օրը մերոնցից հանդես եկան չորս հոգի:
Օղակների վրա վարժության որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը 14.766 միավորով գրավել է 3-րդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը 14.600-ով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Նրանք մտել են եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մարտի 3-ին:
Նժույգթափերում Գագիկ Խաչիկյանը 14.133 միավորով բաժանեց 9-10-րդ տեղերը: Նա թեև չմտավ եզրափակիչ, սակայն ընդգրկվեց պահեստայինների թվում: Փորձառու Հարություն Մերդինյանը 13.500 միավորով գրավեց 21-րդ տեղը և դուրս մնաց պայքարից:
Այսօր հենացատկում հանդես կգա աշխահի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը: Նա ընդգրկվել է 5-րդ հերթափոխում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մեքսիկայի, Ճապոնիայի և Ղազախստանի մարմնամարզիկները: