Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 1.03.
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկը»՝ «Շիրակին»

Այսօր ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրը:

Վերջին երկու խաղերում «Ուրարտուն» Արմավիրում 2.0 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին», իսկ գործող չեմպիոն «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ջախջախեց «Շիրակին»՝ 4:1:

Մրցաշարային աղյուսակը 50 միավորով գլխավորում է «Ուրարտուն»: Նրան հաջորդում «Արարատ-Արմենիան», ունի վաստակել է 46 միավոր: «Փյունիկն» առաջատարից հետ է մնում 10 միավորով:

Հաջորդ՝ 22-րդ տուրը կկայանա մարտի 4-6-ը: «Ուրարտուն» հյուր կգնա «Նոային», «Արարատ-Արմենիան»՝ «Ալաշկերտին», «Փյունիկը»՝ «Վանին»: