Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացի մասին (տեսանյութ)

Ադրբեջանին փոխանցվել է խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց արձագանք դեռ չունենք, որովհետև, երբ մենք էլ ենք ստանում նման փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ։ Այս մասին ԱԺ ամբիոնից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ, նրանք են առաջարկ արել, ինչին մենք արձագանքել ենք և այդպես երեք անգամ։ Աշխատանքը այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Անկախ առերես հանդիպումներից, իրականացվում են նաև փաստաթղթային աշխատանքներ։ Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի նախագիծ և դրա արձագանքին ենք սպասում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ նախկինում Հայաստանի կողմից արված առաջարկները՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ