Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի չեմպիոնը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մարտի 18-ից 29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում կանցկացվի կանանց շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը, առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 33 երկրների 138 շախմատիստուհի, այդ թվում 57 գրոսմայստեր:

Հայաստանից հանդես կգան 6 հոգի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Մ․ Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը։ Հայաստանի 2023թ չեմպիոն Մարիա Գևորգյանը չի հայտավորվել առաջնությանը, քանի որ նա այժմ աշխատում է Արաբական Միացյալ Էմիրություններում։