A
A
«Տառերի պուրակ» կոչվող հատվածի մոտակայքում այրվել է ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինԱյրվել է ավտոմեքենա
Մարտի 1-ին, ժամը 11։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի «Տառերի պուրակ» կոչվող հատվածի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է «Honda Fit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1973 թ ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։20-ին, մարվել՝ 12։25-ին։ Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը, իսկ շարժիչի հատվածը՝ մասամբ։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ վառելիքի (հեղուկ գազ) արտահոսքի դադարելը։