Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դա թույլ տվեց ոճրագործերին բերել պառլամենտ․Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Որ մարտի 1-ը բարոյական և գաղափարական իմաստով բացահայտված է, այդտեղ ոչ-ոք ոչ մի կասկած չունի, բայց դա պետք է արվի նաև իրավական առումով» այս մասին նշում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Զուրաբյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքին, որ մարտի 1-ը բացահայտված է։

Ըստ Զուրաբյանի Փաշինյանի սկզբնական հայտարարությունները այնպիսին էին, որ հին հանցագործությունները կատարած մարդիկ պետք է պատժվեն, բայց դա չարվեց «Ոճրագործության բոլոր պատասխանատուները քրեական օրենսգրքով պետք է կրեն պատիժ»։

Զուրաբյանը կարծում է սահմանադրական դատարանը դարձավ գլխավոր խոչընդոտը այդ գործը բացահայտելու գործում «Փաշինյանական կազմով սահմանադրական դատարանը վերջնական կնքիը դրեց, փակեց դատավարության որևէ հնարավորություն, դա թույլ տվեց ոճրագործերին բերել պառլամենտ»։

Մանրամասները՝ տեսանյութում։