Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զախարովա
A A
Քաղաքականություն

Զախարովան անտակտություն է անվանել Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու Արևմուտքի փորձերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները:

«Այս տարածաշրջանը կարելի է բառիս բուն իմաստով հանգուցային անվանել, եւս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերի կողմից (Հայաստանն ու Ադրբեջանը — խմբ.)` Ռուսաստանի հետ համատեղ», - ասել է նա Sputnik ռադիոյի եթերում ։

Զախարովան անտակտություն է անվանել Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով, նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արեւմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան, Ընդ որում կոլեկտիվ Արեւմուտքի նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է»: 

«Ոչ ոք չի կարողանա նշել մի տեղ, որտեղ հայտնվել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, և այն ավելի լավն է դարձել»,- ասել է Զախարովան