Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այդ օրերին իր գործած հանցանքներն ադրբեջանական կողմն ավելի ուշ վերագրեց հայկական կողմին (տեսանյութ)

1992 թվականի այս օրերին Արցախում ծանր մարտեր էին ընթանում։ Ստեփանակերտն անխնա հրետակոծվում էր, գրեթե ամեն կողմից, հատկապես Խոջալլուից՝ այսօրվա Իվանյանից։ Ամիսներ առաջ ադրբեջանական հենակետի վերածված այդ բնակավայրը խաթարում էր Ստեփանակերտի ցամաքային կապն Ասկերանի և Մարտակերտի շրջանների հետ, անհնար դարձնում պաշարված Արցախի միակ օդանավակայանի շահագործումը: Այս հիմնավորումներով ու շարունակվող պատերազմի պայմաններում՝ Խոջալլուի կրակակետի ճնշումը Ստեփանակերտի համար կենսական նշանակություն էր: Կրակակետը չեզոքացվեց: Այդ օրերին իր գործած հանցանքներն ադրբեջանական կողմն ավելի ուշ վերագրեց հայկական կողմին և ստեղծեց Խոջալլուի ցեղասպանության առասպելը: Արցախի հանրային հ/ը