Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այն ջուրը, որն Ադրբեջանը ակնկալում է ստանալ ամռանը, այսօր Արցախն օգտագործում է էլեկտրաէներգիայիհամար (տեսանյութ)

Արցախը շրջափակելը, Հայաստանից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանելը կարող է խնդիրներ ստեղծել նաև Ադրբեջանի համար: Խոսքը ոռոգման համակարգի մասին է: Այն ջուրը, որն Ադրբեջանը ակնկալում է ստանալ ամռանը, ոռոգման համար, այսօր Արցախն օգտագործում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, քանի որ այլընտրանք չունի: Մասնագետների կանխատեսումներն ավելի մռայլ են: Դատարկված Սարսանգը նորից լցնելու համար երկար ժամանակ է պահանջվելու: