
A
A
Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին․ԵՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միությունը խորը վշտակցություն է հայտնում 35 տարի առաջ Սումգայիթ քաղաքում իրականացված ջարդերի հետևանքով զոհված հայերի հարազատներին և բարեկամներին։
«Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։ Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին»,- ասված է Հայաստանում Եվրամիության գրասենյակի ՖԲ գրառման մեջ։