Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Մենք հիշում ենք Սումգայիթը». ԱՄՆ-ում բողոքի ակցիա է իրականացվել

Ի հիշատակ 1988 թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի, փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամներն իրականացրել են բողոքի ակցիա։ Ինչպես  տեղեկանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցրել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:

Ցուցարարների ձեռքին եղել են անգլերեն գրություններով պաստառներ՝ «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» եւ այլն:

Ցուցարարները վանկարկել են. «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիեւը Երևանն է ուզում», «Մենք հիշում ենք Սումգայիթը»: