Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«ՀՀ իշխանությունները համաձայնություն են տվել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում». Վարդան Օսկանյան (տեսանյութ)

«Հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանությունները արդեն բանավոր, բայց նաև փասtաթղթային`՝ Պրագայի այդ փաստաթուղթը դրա վկայությունն է, համաձայնություն են տվել, որ Արցախը մնա և լինի Ադրբեջանի կազմում» այս մասին նշում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Ըստ Օսկանյանի այդ ամենը կփաստաթղթավորվի, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր «Քողարկումը լինելու է այնպես, որ իփր այնտեղ դրույթ է լինելու, որ Արցախի հայության ներկայացուցիչների և Բաքվի միջև երկխոսություն է լինելու»։

Ըստ Օսկանյանի, եթե  խաղաղության պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որն ինքը պատկերացնում է, ապա Արցախը կվերածվի Ջավախքի «Բայց Արցախի և Ջավախքի տարբերությունը լինելու է այնպիսին, որ տարիներ հետո Արցախը վերածվելու է Նախիջևանի»։

Մանրամասները՝ տեսանյութում։