Բացել լրահոսը Փակել լրահոսը
327622225_877155456921066_4903588254177850304_n
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը Արցախում կարող է դառնալ որպես ստվերային դերակատար․ Ռոբերտ Ղևոնդյան

Արցախի կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու  մասին հրամանագիրը։

Այդ թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

 

Պարոն Ղևոնդյան, Ռուբեն Վարդանյանի հեռացումը Արցախի Պետնախարարի պաշտոնից ինչպես կազդի Արցախում տիրող իրավիճակի վրա։

 

Խնդիրը իրավիճակի մեջ չէ, կան գործընթացներ որոնք հանրային մակարդակում տեսանելի չեն։ Այդ գործընթացները բերում են անհատների և կոնյուկտուրայի փոփոխությունների։ Բայց ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը կմնա Արցախում։

Այս հեռացումը տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին։ Խոսքս վերաբերվում է ներքին քաղաքական խնդիրներին, Արցախի սահմանադրության փոփոխության մտայնության մասին։

 

Իսկ ինչ եք կարծում, որոնք են հիմնական պատճառները, որոնք հանգեցրին Ռուբեն Վարդանյանի հրաժարականին։ Արդյոք Հայաստանից եղե՞լ է պահանջ։

Ես չեմ կարծում, որ ամբողջությամբ Հայաստանի պահանջով է իրականացվում, քանի որ  Արցախի քաղաքական գործընթացները 100 տոկոսով չեն սինխորանացվում Հայաստանի հետ։ Ներկայումս Արցախի բնակչության անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը։  

 Այսինքն Ռուսաստանի հե՞տ է համաձայնեցված եղել։

Մեկ գործոն չէ խաղացել, հանրավոր է Ռուսաստանի և Հայաստանի մասնակացությունը կա այս ամենում։ Սա չի նշանակում, որ Վարդանյանը չի շարունակելու իր գործունեությունը Արցախում։ Միգուցե այլ դերակատարում ունենա հետագայում։ Ռուբեն Վարդանյանը Արցախում կարող է դառնալ որպես ստվերային դերակատար։

 

Իսկ հնարավո՞ր է, որ Ալիևի պահանջը ևս իր դերակատարումն է ունեցել։

Հնարավոր է, բայց դա սկզբունքային չէ։ Վարդանյանը Պետնախարարն էր, բայց ոչ նախագահը կամ արտաքին գործերի նախարարը։ Հնարավոր բանակցությունների ժամանակ նա կարող էր ուղղակի չլիներ պատվիրակության կազմում։

 

Դուք կարծում եք որ Ռուբեն Վարդանյանը չի տեղափոխվի՞ Հայաստան քաղաքական կարիերան այստեղ շարունակելու համար։

Ռուբեն Վարդանյանը Արցախում լուրջ ազդեցություն ունի հասարակության շրջանում, իսկ Հայաստանում նա լինելու է շարքային ընդդիմադիր կամ իշխանությանը հարող քաղաքական ուժ։ Կարծում եմ նա կմնա Արցախում։