A
A
2022թ. ընթացքում ապօրինի հատվել են 18,405 ծառ․ ամփոփ տեղեկատվություն
Աջակցիր «Ա1+»-ին2022թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. ընթացքում իրականացրած վերահսկողության արդյունքում.
- Բուսական աշխարհում արձանագրել է 755 իրավախախտման դեպք։
- Կայացվել է 218 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։
- Նշանակվել Է 22.340.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
- Հայտնաբերվել է ապօրինի հատված և մինչև աճի դադարեցման աստիճան վնասված 18.405 ծառ։
- Արձանագրվել է 1231.8խմ փայտանյութի ապօրինի ձեռքբերում և տեղափոխում։
- Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 893.690.284 ՀՀ դրամ:
- Կենդանական աշխարհում արձանագրել է 142 իրավախախտման դեպք։
- Կայացվել է 28 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։
- Նշանակվել է 2.970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
- Արձանագրվել է վայրի կենդանիների ապօրինի որսի 194 դեպք։
- Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 19.823.560 ՀՀ դրամ։
Ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 13 զենք, որից 6-ը դատարանի որոշմամբ բռնագրավվել է։
Ձկնագողության դեմ պայքարի ընթացքում առգրավվել է 2.997կգ ձուկ, 10կգ ձկնկիթ, 314 ձկնորսական ցանց, 145 խեցգետնորսիչ, 3 նավակ: