Այդ դեպքում պիտի համոզված լինենք, որ Ռուսաստանը չի կոտրելու Հայաստանի ողնաշարը․ Սուրենյանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Որոշակի իմաստով, դա նշանակում է Ռուսաստանին դեմ գնալ»․ այս մասին նշում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է Լաչինի միջանցքի և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում անցակետեր դնել։
Ըստ Սուրենյանցի, Ալիևը բավականին հմտորեն կարողանում է խաղալ և Ռուսաստանի և արևմուտքի հետ։ Քաղաքագետի կարծիքով, արևմուտքը ցանկանում է Ղարաբաղի հարցի արագ լուծում, որպեսզի ռուսական խաղաղապահ առաքելության ինստիտուցիոնալ հիմքերը վերացվեն․ «Ամանավտանգավոր իրավիճակում հայտնվում են Հայաստանն ու Արցախը»։
Հարցին, թե արդյո՞ք պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, Սուրենյանցը նշեց․ «Մենք պիտի համոզված լինենք, որ Ռուսաստանը չի կոտրելու Հայաստանի ողնաշարը»։
Թե ինչ կարծիք ունի Մյունխենում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի պանելային քննարկմանը, Սուրենյանցը նշեց․ «Ժողովրդավարությունը այն ապրանքը չի, որ Փաշինյանը կարողանա ծախել արևմուտքի վրա և դրա դիմաց ինչ-որ բան ստանալ․․․։ Մեծ հաշվով Փաշինյանը ծույլիկ աշակերտի նման էր, դասերը չպատրաստած գնացել էր Մյունխեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։