Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (4)
A A
Բիզնես

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է Այկիդո Այկիկայ միջազգային փառատոնը

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ փետրվարի 17-19-ը կայացել է Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած արդեն 15-րդ միջազգային սեմինարը, որին մասնակցել են 35 օտարերկրյա հյուրեր։ 

Միջազգային սեմինարները հիանալի առիթ են Այկիդոյի մարզիկների համար նոր հնարքներ բացահայտելու, հմտությունները կատարելագործելու ու նոր նշաձող սահմանելու համար: 

Ավելին, Այկիդոյում ձևավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաև փառատոնների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները ցուցադրում են իրենց վարպետությունը։ 

«Այս տարի Ucom-ի տեխնիկական աջակցությամբ ցուցադրական ելույթները կազմակերպվել են առցանց տարբերակով, որպեսզի աշխարհում հնարավորինս շատ այկիդոկաներ հնարավորություն ստանան հետևելու փառատոնին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ucom-ին գերհզոր ինտերնետ կապ ապահովելու  պատրաստակամության, հնարավորինս արագ բոլոր անհրաժեշտ գործողությունները կազմակերպելու համար», - ասել է ՀԱԱ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը։