Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսիսյանը փոխարինման մտավ

Սպորտ
a6a9e99260d18c84ab49d8e3e954dd6f

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր իր անդրանիկ խաղն անցկացրեց Ռուսաստանի առաջնությունում: Մեր ֆուտբոլիստի թիմը` «Կրասնոդարը», առաջին տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի` 0:0 խաղաց Մախաչկալայի «Անժիի» հետ:

Յուրա Մովսիսյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին: 74-րդ րոպեին նա փոխարինեց մոլդովացի հարձակվող Իգոր Պիկուշչակին: Ինչպես տեղեկացնում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքէջը, մեր ֆուտբոլիստն իրեն տրամադրված ժամանակահատվածում չի հասցրել անգամ մեկ հարված կատարել մրցակցի դարպասին: