Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ամիս` գլուխգովանության համար

Սպորտ
669b4f5f9c3ef685a5bfe2ee9eb50562

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան 6 ամսով որակազրկել է «Բորն» ակումբի նախագահ Սեդրիկ Էնժորասին, ով միաժամանակ թիմի ֆուտբոլիստներից մեկն է:

400 բնակչություն ունեցող գյուղը ներկայացնող ակումբի ղեկավարը հարբած վիճակում իր համագյուղացիների մոտ գլուխ է գովել` ասելով, որ պատրաստվում է թիմ հրավիրել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Նա խոսքից անցել է գործի եւ ... նույն օրը նամակ է ուղարկել իսպանական ակումբի ղեկավարությանը:

Բարսելոնայում այդ առաջարկը, ինքնին, կատակի տեղ են ընդունել, իսկ ահա Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային այդ փաստը զայրացրել է, որը մտադիր է գալիք ամռանը ինքնուրույն հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ եւ վերջնական պատիժ սահմանել գլուխգովան նախագահի համար: