Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհված զինվոր
A A
Պաշտոնական

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը մահացու վիրավորվել է պահպանության տեղամասում. տարվում է քննություն

 ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը,  դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: