Մեկ նորեկ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը չնայած հայտարարել էր, որ Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ փորձարկումների ժամանակ չունի եւ մտադիր չէ թիմում ընդգրկել նորեկների, սակայն նրա կողմից հրավիրված 20 ֆուտբոլիստներից մեկը, այնուամենայնիվ, առաջին անգամ է մասնակցելու հավաքականի նախապատրաստական փուլին: Նա Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսեյ Իոնովն է:
«Ինձ այժմ հարկավոր է հենց նման ոճի հարձակվող, որը արագաշարժ է, լավ է օգտագործում ազատ տարածությունը: Ես վաղուց էի հետեւում Իոնովի ելույթներին: Նա վերջերս բավական առաջադիմել է, անգամ «Տվենտեի» հետ պարտված խաղում լավ տպավորություն թողեց» - մեկնաբանել է հոլանդացի մասնագետը:
Այն հարցին, թե ինչու հավաքական չի հրավիրվել հարձակվող Դմիտրի Բուլիկինին, որը Հոլանդիայի առաջնությունում խփել է 17 գոլ եւ երկրորդն է այդ ցուցանիշով, Դիկ Ադվոկատը պատասխանել է. «Կներեք, եթե մեր երկրպագուները հասկանում են ֆուտբոլից, ապա պետք է գիտակցեն, որ Բուլիկինի նման հարձակվողներ հավաքականում շատ կան: Նա կենտրոնական հարձակվող է, իսկ մենք արդեն երեք հոգի ունենք այդ դիրքում»: