Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոչարյան ասուլիս (4)
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել

 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց հերթական դատական նիստը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։
 Հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը։