Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

35 տարի առաջ այս օրը՝ 1988-ի փետրվարի 13-ին, Ստեփանակերտում առաջին միտինգը կայացավ (տեսանյութ)

35 տարի առաջ այս օրը՝ 1988-ի փետրվարի 13-ին, Ստեփանակերտում առաջին միտինգը կայացավ: Նախորդ օրերին տարբեր շրջաններում ալեկոծված շարժումը փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական՝ Լենինի անվան հրապարակ հասավ: Հրապարակը վաղուց է անվանակոչվել, բայց առաջնահերթությունները չեն փոխվել: Արցախցին այսօր էլ պայքարում է սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար: Օրվա խորհրդին նվիրված բազմամարդ միջոցառումներ այսօր նախատեսված չեն: Շարժման ակտիվիստներից ոմանք, այնուամենայնիվ, այսօր Վերածննդի հրապարակում էին՝ իրենց հուշերով ու պատգամներով:-