«Ես պահպանողական չեմ»
Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ ընտրական խաղին պատրաստվելու համար մտադիր է հրավիրել միմիայն փորձառու ֆուտբոլիստների:
«Թիմի նախնական կազմը կհրապարակեմ այսօր: Հայաստանի եւ Քաթարի հետ խաղերին կնախապատրաստվեն 20-21 խաղացողներ: Նորեկներ չեն լինի, քանի որ մենք փորձարկումներ անելու ժամանակ չունենք: Ընտրական այս մրցաշարին հանդես կգանք հենց այն կազմով, որով որ սկսել ենք: Ես պահպանողական չեմ, պարզապես այժմ չկան նոր ֆուտբոլիստներ, որոնք ավելի ուժեղ են, քան փորձառուները» - ասել է հոլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Չորս խաղից հետո Ռուսաստանի հավաքականը 9 միավորով գլխավորում է «Բ» խմբի աղյուսակը: Հայաստանի, Իռլանդիայի եւ Սլովակիայի ընտրանիները իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր:
Հետգրություն. Ահա Դիկ Ադվոկատի ընտրած ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Իգոր Ակինֆեեւ ԲԿՄԱ
Վյաչեսլավ Մալաֆեեւ «Զենիթ»
Պաշտպաններ
Ալեքսանդր Անյուկով «Զենիթ»
Ալեքսեյ Բերեզուցկի ԲԿՄԱ
Վասիլի Բերեզուցկի ԲԿՄԱ
Սերգեյ Իգնաշեւիչ ԲԿՄԱ
Յուրի Ժիրկով «Չելսի» (Անգլիա)
Ռոման Շիշկին «Լոկոմոտիվ»
Կիսապաշտպաններ
Դինիար Բիլյալետդինով «Էվերտոն» (Անգլիա)
Ալան Ձագոեւ ԲԿՄԱ
Իգոր Դենիսով «Զենիթ»
Կոնստանտին Զիրյանով «Զենիթ»
Ռոման Շիրոկով «Զենիթ»
Իգոր Սեմշով «Դինամո» Մ
Դմիտրի Տորբինսկի «Լոկոմոտիվ»
Հարձակվողներ
Անդրեյ Արշավին «Արսենալ» (Անգլիա)
Ալեքսեյ Իոնով «Զենիթ»
Ալեքսանդր Կերժակով «Զենիթ»
Ռոման Պավլյուչենկո «Տոտենհեմ» (Անգլիա)
Պավել Պոգրեբնյակ «Շտուտգարտ» (Գերմանիա)