Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալական գերիշխանություն

Սպորտ
708ce6d124e6f4dd9b486ca0d590ca04

Երեկ տեղի ունեցան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:

Բոլորից հաջող հանդես եկան Պորտուգալիայի ներկայացուցիչները: Լիսաբոնի «Բենֆիկան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ` 2:1: Ի դեպ, փարիզյան թիմի դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ապուլե Բետեն:

«Պորտոն» Մոսկվայում հաղթեց տեղի ԲԿՄԱ-ի նկատմամբ, իսկ «Բրագան» նույն հաշվով սեփական դաշտում առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ:

Իսկ բոլորից անհաջող հանդես եկան անգլիական թիմերը: Լիվերպուլցիներից բացի պարտություն կրեց նաեւ «Մանչեսթեր Սիթին», որը Կիեւու 0:2 հաշվով զիջեց «Դինամոյին»:

Տեղի ունեցած ռուս-հոլանդական հակամարտություններում առայժմ հավասարություն է: Հոլանդիայի չեմպիոն «Տվենտեն» իր հարկի տակ 3:0 խոշոր հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի նորընծա չեմպիոն «Զենիթին», իսկ ահա Մոսկվայի «Սպարտակը», հակառակը, հաղթեց Ամստերդամի «Այաքսին»: Հոլանդիայի երրորդ մասնակիցը` Էյնդհովենի ՊՍՎ, ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Ռեյնջերսի» հետ` 0:0:

Բոլորից արդյունավետ ստացվեց «Բայեր» - «Վիլյառեալ» մրցավեճը: Սկզբում հաշվի մեջ առաջ անցան գերմանացի ֆուտբոլիստները` 1:0, ապա` իսպանացիները` 2:1: Ճիշտ է, դաշտի տերերը շատ արագ վերականգնեցին հաշիվը, սակայն հանդիպման վերջին րոպեին հյուրերի բրազիլացի հարձակվող Նիլմարը կարողացավ խփել հաղթական երրորդ գոլը` 3:2:

Այս փուլի պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 17-ին: