Բացել լրահոսը Փակել լրահոսը
ատրճանակ կրակել
A A
Պաշտոնական

Վնասվածքի պատճառը սառույցի վրա ընկնելը չէր․ կրակոցներ Երևանում․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 8-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ Ժամը 07։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի ծակած վերք, թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է սառույցի վրա վայր ընկնելու հետևանքով։

Պարզել են՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Բ․-ն է, և նրա հայտնած տեղեկությունը, թե սառույցի վրա է ընկել, իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկաննները տաք հետքերով պարզել են, որ Արթուր Բ․-ն Քոչինյան փողոցում վիճաբանել է Երևանի բնակիչ 22-ամյա Մկրտիչ Չ․-ի և Կոտայքի մարզի բանկիչ 26-ամյա Տիգրան Մ․-ի հետ, որի  ժամանակ Արթուր Բ․-ն ծեծի է ենթարկել Տիգրան Մ․-ին, ինչից հետո վերջինս դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակել է Արթուր Բ․-ի ուղղությամբ, ով էլ ստացել է նշված վնասվածքը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։