Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արարատ Միրզոյանի խոսքը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ․
 
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր միջպետական հարաբերությունների պատմության ընթացքում սա Խորվաթիայի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը, կարծում եմ, լավ առիթ է անցած ուղին գնահատելու և երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Մենք արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու:
 
Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի, 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլ` նաև սպառնում են հայկական ժողովրդավարությանը:»