A
A
Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում ներպետական ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են: Փետրվարի 8-ից 10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
Հանրապետության տարածքում սպասվում է ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։ ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։