Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անընդհատ նայում էի ժամացույցին»

Սպորտ
c85307c0520313b2418da480235ebb17

«Անչափ ուրախ եմ, որ կարողացանք մտնել հաջորդ փուլ: Սակայն ամբողջ խաղի ժամանակ անհանգիստ էի եւ անընդհատ նայում էի մարզադաշտի ժամացույցին, - ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Տոտենհեմ» - «Միլան» պատասխան խաղից հետո խոստովանել է դաշտի տերերի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը,- «Միլանը» Լոնդոն էր ժամանել հաղթելու նպատակով: Մեր ֆուտբոլիստները մեծ ծավալի աշխատանք կատարեցին եւ կարողացան հասնել նպատակին»:

Անգլիացի մարզչին կարելի է հասկանալ, որովհետեւ առաջին խաղում տարած հաղթանակից հետո` 1:0, «Տոտենհեմին» առաջին հերթին հարկավոր էր իր հարկի տակ անառիկ պահել սեփական դարպասը: Լոնդոնցիներին դա հաջողվեց մեծ ջանքերի շնորհիվ, քանի որ «Միլանը» շատ վստահ անցկացրեց հանդիպումը եւ ամբողջ խաղի ժամանակ տարածքային առավելություն ուներ: Ի վերջո` գրանցվեց գոլազուրկ, բայց մարտական ոչ-ոքի` 0:0:

Զուգահեռաբար ընթացող «Շալկե-04» - «Վալենսիա» խաղում դաշտի տերերին նույնպես ձեռնտու էր այդ արդյունքը: Սակայն հանդիպման 17-րդ րոպեին հյուրերը Ալբերտո Կոստան առաջ մղեց հյուրերին եւ ընդհանուր հաշիվը դարձավ 2:1: Գերմանական ակումբին պարտությունից փրկեցին պերուացի Ջեֆերսոն Ֆարֆանը եւ շվեյցարացի Մարիո Գավրանովիչը, որոնք երեք անպատասխան գոլ խփեցին եւ հաղթանակ պարգեւեցին իրենց թիմին: