Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (տեսանյութ)

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 6-ին, ժամը 11:30-ից փետրվարի 7-ը ժամը 00:11-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (44 ուղևոր)։