
A
A
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները:
ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 5-ին, ժամը 11:00-ից 19:00-ն եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Աշտարակ-Արտաշավան, Երևան-Սևան, Երևան-Իջևան ավտոճանապարհներին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա: