Բացել լրահոսը Փակել լրահոսը
platform
A A
Քաղաքականություն

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ ՄԻՊ սպասվող ընտրության վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի

հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

 

 

Օրերս ՀՀ ազգային ժողովը կընտրի Մարդու իրավունքների նոր պաշտպան:

Կարեւորելով ՀՀ ՄԻՊ կարեւոր դերակատարությունը՝ Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության գործում, այդ թվում՝ պետական մարմիններից եւ ելնելով այն հրամայականից, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է կաշկանդված չլինի անմիջապես մինչեւ ընտրվելը իր ունեցած կուսակցական պատկանելությամբ՝ հորդորում եմ իշխանություններին չգնալ այս ինստիտուտը եւս կուսակցականացնելու ճանապարհով, ինչպես որ 2021-ին դա արվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Բարձրագույն դատական խորհրդի հետ, երբ դրանց ղեկավարներ նշանակվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, այլ ընտրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող հեղինակավոր իրավապաշտպանների թվից:

 

Երեւան, 3 փետրվարի 2023թ.