Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խրիստո Ստոիչկովը չի վաճառվում

Սպորտ
3775ad57d85b046e4c63fe814bf6b970

Բուլղարացի հանրահայտ հարձակվող Խրիստո Ստոիչկովը հերթական անգամ գայթակղիչ առաջարկ է ստացել` 1994 թ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին հանձնված «Ոսկե գնդակ» մրցանակը վաճառելու համար: Շվեդիայի անհայտ կոլեկցիոներներից մեկը այդ մրցանակի համար առաջարկել է վճարել 1 մլն դոլար:

«Սա երրորդ դեպքն է, որ ինձ նման առաջարկ են անում: Աշխարհում չկա մի բան, որի համար ես պատրաստ եմ բաժանվել «Ոսկե գնդակից»: Այն պարզապես գին չունի» ,- կտրականապես պատասխանել է բուլղարացի ֆուտբոլիստը:

Հարկ է նշել, որ շատ մարզիկներ գումարներ աշխատելու համար հաճախ են վաճառքի հանել իրենց մեդալները, սակայն Եվրոպայի եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից ոչ մեկը առայժմ նման քայլի չի դիմել: