Բացել լրահոսը Փակել լրահոսը
disisleri_bakanligi_1567492_2
A A
Պաշտոնական

Մի շարք երկրների դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Ինչպես արդեն հայտնի է, Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների տեղի ունենալու պատճառաբանությամբ։ 

Ի պատասխան այս ամենին  Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Trthaber-ին։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների անվտանգությունն ապահովվում է միջազգային համաձայնագրերով և նմանատիպ մոտեցումները ծառայում են ահաբեկչական կառույցների «խարդախ և գաղտնի» օրակարգերին։

Ավելի վաղ թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դժգոհությունն էին հայտնել եվրոպական մի շարք երկրների կողմից ընդունած վերոնշյալ որոշման վերաբերյալ: