Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հաջորդ քայլը դա պատերազմն է, որը պետք չի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

«Արցախի ժողովուրդը երբ որ հայտարարեց իր անկախության մասին, Ադրբեջանը ցանկացավ արյունի մեջ խեղդել այդ ցանկությունը։ Եվ Արցախի ժողովուրդը զենք վերցրեց և պայքարեց իր անկախության համար»,-  նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի 7 շրջանները «պատականել են Ադրբեջանին», Հայաստանը դա «օկուպացրել էր», իսկ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքում «վերադարձրել է» դրանք։

Աղազարյանը, ով նախկինում նշում էր, որ այդ շրջանները, ըստ միջազգային հանրության, օկուպացված են եղել Հայաստանի կողմից, այս անգամ նշեց․ «Հայաստանը չէր օկուպացրել այդ տարածքները»։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, իսկ Արցախը ունի ինքնորոշման խնդիր․ «Նույնիսկ Ուրուգվայը կարող է դա ասել, որ Արցախը ունի ինքնորոշման իրավունք։ Դա չի նշանակում, որ Ուրուգվայը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի»։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ՌԴ իշխանությունները և Ադրբեջանի իշխանությունները երկուստեք են փակել Լաչինի միջանցքը, Աղազարյանը պատասխանեց․ «Եկեք չխոսենք այդ մասին»։

Իսկ թե ինչպես պետք է լուծել Լաչինի միջանցքի հարցը, պատգամավորը նշեց, որ պետք է շարունակել դիվանագիտական քայլերը, բայց գործը չհասցնել ռազմական գործողությունների․ «Հաջորդ քայլը դա պատերազմն է, որը պետք չի»։

Մանրամասները՝ տեսանյութում։