Ձնախառն անձրև, ձյուն, բուք, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր ցերեկը, փետրվարի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-ին, 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 7-ին, 8-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ արևմտյան` 4-6մ/վ, փետրվարի 3-ին, 6-ին, 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-ի և 6-ի գիշերը նույնքանով կբարձրանա:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։