Բացել լրահոսը Փակել լրահոսը
328155816_762084322098051_5648380755288229886_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Լիլիթ Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ

Փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։ Այս մասին տեղեկանցում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև Ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, «Frontier Europe» ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։

Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ընդգծելով Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։