Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 2-ը փետրվարի․ Առնետները լքում են խորտակվող «Հանրապետությունը». թավշյա հեղափոխություն (տեսանյութ)

1998-ի փետրվարի 2-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարականի դիմում է ներկայացնում քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Նույն օրը հրաժարական է ներկայացնում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանի նիստերի դահլիճում արշալույսները խաղաղ են, սակայն լրագրողներից ոչ մեկը նիստերի դահլիճում չէ : Լուրեր են տարածվել, որ պատրաստվում են հրաժարական տալ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանը: Լուրերը նույն օրը հերքվում են: Առջեւում առաջիկա օրերի հիմնական թեմաներից մեկը դարձող «խորտակվող նավից առնետների փախուստ» բնորոշված երեւույթն է։

Ազգային Ժողովի 27 պատգամավոր 1998-ի այս օրը դուրս է գալիս իշխող «Հանրապետություն» խմբակցությունից: Նրանք անմիջապես անդագրվում են «Երկրապահին»: Յուրաքանչյուրն իր բացատրությունն ունի:

«Հանրապետություն» բլոկից դուրս է գալիս նաեւ Հանրապետական կուսակցությունը եւ այդ բլոկը դադարում է լինել խորհրդարանական մեծամասնություն։ Սա Հայաստանում օրինականություն հաստատելու համար ստեղծված ազգային խորհրդի ելույթներից է:

1998-ի այս օրն Կինոյի տանը խոսում են իշխանությունից հակաժողովրդական ղեկավարներին հեռացնելու վճռականության մասին: Այս խորհուրդն իշխանություններին անկարող է ճանաչում Ղարաբաղի հարցը լուծելու մեջ: Իսկ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հասնելու համար այստեղ ընդունելի են համարում բոլոր եղանակները:

2000-ի փետրվարի 2-ին խորհրդարանում շարունակվում է նույն տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը : Բուռն քննարկման թեմա է Կենտրոնական բանկի բյուջեն, այն, ըստ պատգամավորների, ուռճացված է: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկում է խորհրդարանում խումբ ստեղծել, որն աուդիտ կանցկացնի բանկում եւ կբացահայտի շռայլությունները:

2001-ին Դաշնակցությունը Հայաստանում հանդիսավորապես նշում է իր հիմնադրման 110-ամյակը, հնչում է «Մշակ բանվորը»: Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հերքում է մեղադրանքը, թե իրենք իշխանություն են։

2002-ի այս օրը պարզ է դառնում, որ Համաշխարհային Բանկը Հայաստանին ավելի վաղ խոստացված 5 միլիոն դոլարի վարկը դեռ չի տա։ Նախ պետք է մարզերում հավաքել ջրավարձը։ Մարզերի ղեկավարներն ասում են, որ դա իրենց ուժերից վեր է, համակարգը շահագործող իտալացիներն էլ են համը հանում, ջուր չեն տալիս։

2003-ի այս օրերին Հայաստանում նախագահի ընտրությունների քարոզարշավ է։ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասում է, որ ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով՝ հանձին Ստեփան Դեմիրճյանի։ Նրան ամենուր ընդունում են, ինչպես ասում են, ձեռքերի վրա։ Իշխանությունն ամենուր խոչընդոտում է Դեմիրճյանի քարոզարշավը։ Վանաձորի կենտրոնական հրապարակում շինարարությունն սկսելու պատրվակով ավազ են փռում։ Մամուլը գրում է անձնագրերի հավաքման եւ զանգվածային ընտրակաշառքների մասին։

2011-ի այս օրը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժեշտի ասուլիս է հրավիրում։ Նա աշխատանքի է անցել ՄԱԿ-ում։ Արձանագրում է, որ իրեն հաջողվեց չդառնալ ընդդիմության կամ իշխանության խոսափողը։ Ռոբերտ Քոչարյանի ամենաանհաջող կադրը այս օրը պարզաբանում է, թե ինչու այդպես էլ չբացահայտվեցին մարտի 1-ի 10 սպանությունները։

2013-ի այս օրը էպոսագետ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն արդարանում է ամենեւին էլ ոչ Պարույր Հայրիկյանի հանդեպ կատարված մահափորձի համար։ Սակայն Պարույր Հայրիկյանի հանդեպ մահափորձի մասով նախագահի թեկնածուն ասելիք ունի՝ մարտի 1-ի համեմատ դա ընդհանրապես հարված չէր հայոց պետականությանը։