Զեպ Բլատերը արդեն 35 ձայն ունի
Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Չակ Բլեյզերը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններին այդ տարածաշրջանի երկրները միաձայն պաշտպանելու են Զեպ Բլատերի թեկնածությունը: Դա նշանակում է, որ ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահն արդեն 35 ձայն ունի:
Իսկ ահա Անգլիայի ֆուտբոլի միությունը կոչ է արել քվեարկել ցանկացած թեկնածուի, միայն թե ոչ Բլատերի օգտին: Անգլիացիների կարծիքով ՖԻՖԱ-ի նախագահի լավագույն թեկնածուն Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Բեն Համանն է: Իսկ ահա ֆուտբոլի արքա Պելեն առաջարկել է ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինիի թեկնածությունը:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենա հունիսի 1-ին: Դրան կմասնակցեն միության կազմի մեջ մտնող բոլոր 208 երկրների, այդ թվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Զեպ Բլատերը 4-րդ անգամ կպայքարի այդ պաշտոնի համար: