Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այրված զինծառայողների առողջական վիճակը բավարար է․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

«Այրված զինծառայողների առողջական վիճակը բավարար է»․ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղի ՊՆ N զորամասում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների վիճակին։

Ավանեսյանը անդրադարձ կատարեց  Հայաստանում առողջապահական ապահովագրական համակարգի ներդրմանը՝ նշելով, որ դեռևս հստակ չէ, թե քաղաքացին որքան գումար է վճարելու։ Ըստ նախարարի գումարի մի մասը սուբսիդավորվելու է նաև պետության կողմից, իսկ գումարի չափը կախված է լինելու նաև թե որքան աշխատավարձ է ստանում քաղաքացին։

Ինչ վերաբերվում է թոշակառուներին, ապա նախարարը նշեց․ «2025թվականին Թոշակառուները ամբողջությամբ անվճար կապահովագրվեն պետության կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support