ՀՅԴ գործիչների մուտքի արգելքը ՀՀ վարչապետի մեքենայի վրա հարձակվելու հետևանքն է. Սինանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Որքան տեղյակ եմ բոլոր մարդիկ, որոնց մուտքը արգելվել է Հայաստան, բոլորը կապված են մեկ միջադեպի հետ, պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման համար»․ այս մասին նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու են մի շարք դաշնակցականների մուտքը Հայաստան արգելել։
Ավելին իմանալու համար Զարեհ Սինանյան լրագրողներին հորդորեց տեղեկատվություն ստանալ ԱԱԾ-ից։
Լրագրողի հարցին, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է և ինչու պետք է այդպիսի դեպքի համար անձանց մուտքը Հայաստան արգելվի, Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան․ ֆիզիկական հարձակումը, ձու նետելը համարյա ոչ-մի տեղ ընդունելի ձև չի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support