Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ընդունվեց հայեցակարգ, որով կներդրվի առողջության համապարփակ ապահովագրությունը (տեսանյութ)

«Մոտ երկու տարի աշխատել ենք մշակելու ՀՀ-ի համար հնարավորինս օպտիմալ և իրատեսական ապահովագրական  համակարգի մոդել» այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում առողջապահական ապահովագրական համակարգի ներդրմանը։

Ըստ նրա՝ սա Կառավարության ծրագրով հաստատված առողջապահության ամենակարևոր բաարեփոխումն է «Տասնյակ տարիներ նման համակարգի ներդրման մասին մշտապես խոսվել է, սակայն գործնական քայլերը մշտապես հետաձգվել են ավելի լավ ժամանակի ակնկալիքով»։

Նախարարը հավելեց, որ ապահովագրական համապարփակ փուլային ներդրումը Հայաստանում ամենաօպտիմալ տարբերակն է, որը կօգնի նաև աղքատ ընտանիքներին ավելի արագ հաղթահարել սոցիալական և առողջական խնդիրները  «Առողջապահական աղետալի ծախսերը պատճառներից են, որոնք հանգեցնում են ընտանիքների ծայրահեղ աղքատության շեմը հաղթելուն»։

Նախարարը ավելացրեց, որ աշխատանքները կսկսեն 2023թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը։

Մանրամասները՝ տեսանյութում

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support