Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokey
A A
Սպորտ

Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար

Փետրվարի 11-12-ը Երևանում տեղի կունենա տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար: Այն կկրի «Երևանյան տափօղակ» անվանումը:

Հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցում։ Մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 4 թիմ՝ «Պերեց», «Երևանյան Առյուծներ», «Օլիմպ» և «Ակուլաներ»։

Մրցաշարը կազմակերպում է Հոկեյի Հայաստանյան Լիգան, որն իր գործունեությունը սկսել է 2022 թվականի վերջին։ Այժմ այն մարզումներ է անցկանում տարբեր տարիքային խմբերի համար։