Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Այրումի՝ տարրական պայմաններից զուրկ դպրոցը (տեսանյութ)

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1969 թվականին, շահագործման հանձնվել՝ 1973-ին։ Շահագործումից հետո դպրոցը մեկ անգամ է հիմնանորգվել՝ 1989-1990-ական թվականներին։

Վերջին տասնամյակների ընթացքում դպրոցի պահպանությունը հետին պլան է մղվել։ Փայտով ջեռուցվող դասասենյակներում, օրինակ, որպես վառելանյութ մանրահատակն են օգտագործել։ Իսկ պատուհանների ապակիները որոշ դասասենյակներում փոխարինվել են ցելոֆանով։

Դասասենյակները որքան էլ ջեռուցում, միևնույնն է՝ ջերմաստիճանը +18-ի չի հասնում․ պատերին ամենուր ճեղքեր են, պատուհաններին ապակի չկա, հատակն էլ բետոնե ծածկն է։

Չորս տարի առաջ Լոռու մարզպետարանի աջակցությամբ վերանորոգվեց դպրոցի տանիքը։ Նորոգված տանիքի տակ, սակայն, վթարային դարձած շենքն է՝ երերուն պատերով։

 

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում