Բացել լրահոսը Փակել լրահոսը
328287042_494799846174639_8973982383001278423_n
A A
Պաշտոնական

Վրաստանի քննչական ծառայության ղեկավարը Հայաստանում է․ ստորագրվել է հուշագիր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրված փաստաթուղթն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։

Պետական եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։ ՀՀ կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։

Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ցանկանում եմ կարևորել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում։

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ևս ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում»։