A
A
«Ինտերը» հաղթեց «Ատալանտային» և մտավ գավաթի կիսաեզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերը» դարձավ Իտալիայի 2023 թվականի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակիցը։
Քառորդ եզրափակիչ խաղում գործող գավաթակիրը պաշտպան Մատեո Դարմիանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է «Ատալանտային»՝ 1:0: «Ինտերում» հանդես եկող հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին:
Կիսաեզրափակիչում «Ինտերը» կհանդիպի «Յուվենտուս» - «Լացիո» զույգի հաղթողի հետ։ Այդ փուլի առաջին խաղը կկայանա ապրիլի 4-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ ապրիլի 26-ին: