
A
A
37-ամյա մասնագետը նշանակվել է Բելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն: Ինչպես տեղեկացնում է HLN կայքը, 37-ամյա մարզչի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ աշխարհի առաջնության ավարտը:
Նշենք, որ իտալական արմատներ ունեցող մասնագետն առաջին անգամ է գլխավորում ազգային թիմ: Մինչ այդ նա աշխատել է գերմանական «Շալկե-04»-ում և Մոսկվայի «Սպարտակում»:
Նրա վերջին թիմը եղել է «Լայպցիգը»: Գերմանական ակումբը Դոմենիկո Տեդեսկոյին պաշտոնանկ է արել 2022թ սեպտեմբերի 7-ին, չեմպիոնների լիգայում Դոնեցկի «Շախտյորից» կրած 1:4 հաշվով պարտությունից հետո: