Բացել լրահոսը Փակել լրահոսը
325085151_901121594360827_8319689754260699993_n
A A
Պաշտոնական

Ձկնագողություն՝ Արփա գետից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ս․թ․ հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք:

Արենի համայնքի տարածքով հոսող Արփա գետի հատվածում հայնաբերվել և առգրավվել է 52 հատ, 2․8կգ կողակ և բեղաձուկ տեսակի մանրաձուկ, նաև ձկնագողության գործիք հանդիսացող ուռկան։ Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: