ՄՊ հանձնաժողովը դասընթաց է կազմակերպել բիզնեսմենների համար
Աջակցիր «Ա1+»-ինՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կազմակերպում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կարգավորումը» խորագրով դասընթաց։
Եթե զբաղվում եք բիզնեսով և ցանկանում եք Ձեր գործունեությունը կազմակերպել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան կամ ցանկանում եք աշխատել մրցակցության պաշտպանության ոլորտում, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է։
Դասընթացի նպատակն է իրազեկել մրցակցության պաշտպանության օրենսդրության, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների դրսևորումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ և վերահսկողական լիազորությունների, համակենտրոնացումների վերաբերյալ կարգավորումների, ինչպես նաև շուկաների մրցակցային իրավիճակի գնահատման վերաբերյալ։ Ուսուցման ընթացքում նախատեսվում են ճանաչողական այցեր Հանձնաժողով, այդ թվում՝ մասնակցություն Հանձնաժողովի նիստին:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով